Գիտես ես սիրում եմ
տոները:
Այդ օրերին ես սկսում եմ հավատալ, նույնիսկ սպասել
հրաշքների: Հենց այն հրաշքներին, որոնք տեղի են ունենում աոանց մեր միջամտության, տեղի
են ունենում, որ փոխեն իրականությունը, որ ստիպեն ժպտալ, որ մատնանշեն երջանկությանդ
ակնթարթները: Տոնի նախորդ օրը մի տեսակ անհանգիստ եմ քնում, բայց սովորականից շուտ,
որ լույսը շուտ բացվի, ու այնքան ոգևորված և սովորականից շուտ եմ արթնանում, որ օրը
շուտ սկսվի: Անհանգիստ երեխայի նման տեղս չեմ գտնում, վազվզում եմ պատուհանից պատուհան,
դռնից հեռախոս, կարծես փոստատարն է հրաշքս բերելու, այն էլ ուշացումով, կամ մի գիցե
հարևանս, որ իրականում երկու գդալ շաքարավազ էր ուզում, եկել է ասի, որ իմ բաժին հրաշք
իր տանն է ինձ սպասում… իսկ երբ գիշերն է գալիս, այնքան չեմ ուզում քնել, ես ձգում
եմ ժամանակը, որ իմ հրաշքն էլ հասցնի ինձ մոտ հասնել ու քնում եմ, հույսով որ քանի
քնած լինեմ այն կգտնի ինձ իմ երազում:
Գիտես ես ատում եմ
տոները:
Այդ օրերին ես հասկանում
եմ, որ հրաշքներ չեն լինում: Որ ոչինչ առանց իմ միջամտության չի կարող տեղի ունենալ,
ոչինչ չի կարող փոխել իրականությունը: Այդ օրերին ես խոստանում եմ այլևս երբեք չհավատալ
այդ չարաբաստիկ հրաշք կոչվածին, վայելել օրս առանց անդադար սպասումի, սակայն…
Գիտես նորից տոն է
լինելու:
Ու ես նորից սպասում
եմ քեզ, Հրաշք: Եթե նամակս կարդաս խնդրում եմ գտիր ինձ: Ես խոստանում եմ գնահատել քեզ,
խոստանում եմ հավատալ, որ արժանի եմ քեզ, խոստանում եմ միշտ հավատալ քեզ… դու միայն
թե գտիր ինձ… խնդրում եմ:
